Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային

2017 թվականի հուլիսի 13-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրաջանակներում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը:


Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի դիմանկարը: Նամականիշի աջ մասում պատկերված են հատվածներ առաջին հայկական համր ֆիլմից՝ «Նամուս»-ից, և առաջին հնչյունային ֆիլմից՝ «Պեպո»-ից՝ ներկայացված կինոժապավենի մեջ: Նամականիշի խորապատկերին պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը:


Նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor” տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակներն են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը:



Թողարկման օրը` 13 հուլիսի 2017թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.





«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (3)