Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Կարիերա
՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է աշխատասեր, պատասխանատու և մոտիվացված անհատների՝ Կրտսեր ներքին աուդիտորի հաստիքը զբաղեցնելու համար:

՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է աշխատասեր, պատասխանատու և  մոտիվացված անհատների՝  Կրտսեր ներքին աուդիտորի հաստիքը զբաղեցնելու  համար:

ՀԱՍՏԻՔԸ՝ Կրտսեր ներքին աուդիտոր


ՎԱՅՐԸ`Հայաստան՝ Երևան


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՒՐԸ՝ ՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է աշխատասեր, պատասխանատու և մոտիվացված անհատների՝ Կրտսեր ներքին աուդիտորի հաստիքը զբաղեցնելու համար:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
- Ստուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը,
- Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը,
- Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում,
- Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում,

- Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,

- Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Խորհրդի քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Փորձն աուդիտի և հաշվապահության ոլորտում կդիտվի իբրև առավելություն,
- Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի իբրև առավելություն,
- Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի իբրև առավելություն,
- Համակարգչային խոր գիտելիքներ (MS Excel և MS Word),
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու պատրաստակամություն,
- Բիզնես գործընթացների ընկալում,
- Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
- Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
- Հաղորդակցական լավ հմտություններ:



ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ռեզյումեները ներկայացնել “Հայփոստ” ՓԲԸ (Երևան, Սարյան 22) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hrmanager@haypost.am :


Դիմելու վերջնաժամկետը : 17/08/2017