Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

‹‹Հայփոստ›› Փակ բաժնետիրական ընկերության կողմից փոստի փոխանակման կենտրոնի կենտրոնի երրորդ հարկի միջանցք, պահեստներ և կոմերցիոն բաժինի հատակի բետոնացման և ներկման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող մրցույթի


1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ (այսուհետ նաև` Պատվիրատու), Գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 09.08.2017թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2. Մրցույթի ծածկագիրը` ՀՓ-ՓՓԿԲՆԱՁԲ-08/17:
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:
4. Պատվիրատուն հայտարարում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ››-ով սահմանված մրցույթի ընթացակարգ` բետոնացման և ներկման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր), որի նախագիծը կցված լինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պատշաճ կատարումն է:
7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը` ժամը 17:00-ն (21.08.2017): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 17:00-ն:
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորությունների›› բաժնում: ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:
Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում: 10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:
13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:
14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: