Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

2017 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկվեցին նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշերը մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:


350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:


350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին:


Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Վահե Մուրադյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.