Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

2017 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկվեց երկու նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշերը մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:


350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 10 000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:


350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու նամականիշերի վրա պատկերված են հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:


Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Թերթիկի չափսերը` 120,0 x 125,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ. x 2