Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Նորություններ
Նոր փոստային նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային

Նոր փոստային նամականիշեր՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային

2017 թվականի սեպտեմբերի 18-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկվեց երեք նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշերը մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում:


350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշերի հետ՝ 10 000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:


Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշերի դիզայնի հեղինակներ են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը:


350 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու նամականիշերի վրա պատկերված են հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:


Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Թողարկման օրը` 18 սեպտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան, Վահե Մուրադյան (350 ՀՀ դրամ անվանագնով նամականիշ)

Վահագն Մկրտչյան (350 և 1100 ՀՀ դրամ անվանագնով նամականիշեր)

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 350 ՀՀ դրամ - 40 000 հ.

350, 1100 ՀՀ դրամ – 20 000 հ.




«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (3)