Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը

2017 թվականի հոկտեմբերի 23-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային: Նամականիշի մարումը տեղի ունեցավ Մատենադարանի շենքում` Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:


Նամականիշի վրա պատկերված է Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունը:


Թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահե Մուրադյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.