Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային

Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային

2017 թվականի հոկտեմբերի 25-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային:


Գեղաթերթիկը ձևավորված է հայկական և պարսկական զարդանախշերով:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևան քաղաքում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սպահան քաղաքում գտնվող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:


Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալինասեր Սոբհանիպուրը, “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 25 հոկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 45,0 x 33,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 130,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.







«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (8)