Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Կարիերա
՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների Գանձապետարանում վճարումների և հավաքագրումների մասնագետի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների  Գանձապետարանում  վճարումների և հավաքագրումների մասնագետի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

ՀԱՍՏԻՔԸ՝ Վճարումների և Հավաքագրումների Մասնագետ


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՒՐԸ՝ ՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների Գանձապետարանում վճարումների և հավաքագրումների մասնագետի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:


Պահանջվող հմտություններն են՝

  • Բարձրագույն կրթությունը ֆինանսերի/հաշվապահության/տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում,
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն, արագ սովորելու ունակություն,
  • Անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ և MS Office-ի գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Հավաքագրված գումարների փոխանցումների իրականացում ըստ գործընկերների
  • Կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորման պլանավորում, գլխավոր դրամարկղի կարգադրությունների ստեղծում, կանխիկ դրամ ստանալու հայտերի կազմում և կանխիկացման հայտերի ստեղծում առցանց բանկ համակարգերում–
  • Կանխիկ ՀՀ դրամով և արտարժույթով գումարների մուտքերի և ելքերի գրանցում, ձևակերպում և օրդերների ստեղծում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում
  • Փոստային բաժանմունքների դրամարկղի մնացորդների և հրամանով սահմանված սահմանաչափերի վերահսկում Օրագիր ծրագրի միջոցով օրական կտրվածքով
  • Փոստային բաժանմունքների կողմից ինկասացված կանխիկ(դրամ և արտարժույթ) գումարների համեմատում բանկային մուտքերի հետօրական կտրվածքով
  • Արագ դրամական փոխադրությունների համակարգերով կատարվող վճարումների offline հաստատում
  • Ներհանրապետական դրամական փոխանցումների շրջանակներում օրական կտրվածքով տրամադրված ինֆորմացիայի համեմատում Օրագիր ծրագրի հետ և անհրաժեշտության դեպքում գործարքների չեղարկման/մուտքի կամ մերժման հաստատման տրամադրում համապատասխան առցանց ծրագրում
  • Յուրաքանչյուր օր առցանց բանկ համակարգից Հայփոստ ՓԲԸ բանկային հաշիվներին կատարված մուտքային գործառնությունների ներմուծում ՀԾ-ձեռնարկություն ծրագիր և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարում
  • Վճարումներ ՀՀ տարածքից դուրս մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում առցանց բանկ համակարգից
  • Կոմունալ ծառայությունների վճարման ամենօրյա և ամենամսյա հաշվետվությունների պատրաստում և ուղարկում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին
  • Արագ դրամական փոխադրությունների ծառայությունների գծով վճարված/ ընդունված դրամական փոխադրությունների և ձևավորված հասույթի գումարների օրական ձևակերպում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում
  • Հարկեր տուրքեր ծրագրով պետ բյուջե փոխանցվող գումարների վերահսկում, արտահանում և ներմուծում ՀԾ-կլիենտ բանկ համակարգ
  • STEFI ներհանրապետական համակարգում դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում փ/բ-ներ վճարման
  • STEFI համակարգի միջոցով այլ երկրներից ստացված միջազգային դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում փ/բ-ներ վճարման
  • Փ/բ-ներում ընդունված դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում այն երկրներ , որոնք ընդգրկված են STEFI համակարգում:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ռեզյումեները ներկայացնել “Հայփոստ” ՓԲԸ (Երևան, Սարյան 22) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] : «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` « Վճարումների և Հավաքագրումների Մասնագետ »:


Դիմելու վերջնաժամկետը : 31/05/2018