Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը

Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը

2017 թվականի նոյեմբերի 07-ին շրջանառության մեջ է դրվում «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային նվիրված հինգ նամականիշով գեղաթերթիկ: Գեղաթերթիկի մարումը տեղի ունեցավ Երևանի պատմության թանգարանում, Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում:


Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին:


Թողարկման օրը` 07 նոյեմբերի 2017թ.

Գաղափարը՝ Խուան Պաբլո Գեչիջյան

Դիզայնը՝ Աննա Աբգարյան, Հարություն Սամուելյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 29,0 x 35,0 մմ

43,0 x 45,5 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 244,0 x 94,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.