Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Հինգ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային

Հինգ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային

2017 թվականի նոյեմբերի 07-ին, Երևանի պատմության թանգարանում, Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց հինգ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:


Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերի վրա ներկայացված են աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը՝ պատկերված եռաչափ ցուցասրահի խորապատկերին:


Հինգ նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի "Cartor" տպագրատանը՝ 30 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարյանը և Հարություն Սամուելյանը:


Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Թողարկման օրը` 07 նոյեմբերի 2017թ.

Գաղափարը՝ Խուան Պաբլո Գեչիջյան

Դիզայնը՝ Աննա Աբգարյան, Հարություն Սամուելյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 29,0 x 35,0 մմ

43,0 x 45,5 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 244,0 x 94,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.






«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (1)