Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

ՀԱՍՏԻՔԸ՝ Ներքին աուդիտոր


ՎԱՅՐԸ`Հայաստան՝ Երևան


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
- Ստուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը,
- Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը,
- Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում,
- Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում,

- Իրականացնել կանխիկի անակնկալ ստուգումներ,

- Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,

- Կատարել անմիջական ղեկավարի կամ Տնօրենների խորհրդի կողմից ներքին աուդիտի հետ կապված այլ առաջադրանքներ կամ հանձնարարություններ,

- Աջակցել աուդիտորական նպատակների սահմանմանը, մասնակցել աուդիտորական պլանի կազմմանը և աուդիտի արդյունավետ իրագործման նպատակով խորհրդատվություն տրամադրել ժամանակի համապատասխան կառավարման առնչությամբ,

- Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Խորհրդի քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին,

- Կատարել վերահսկիչ ստուգումներ՝ շտկիչ գործողությունների առաջընթացը կամ կարգավիճակը որոշելու համար,

- Կատարել վերահսկողության պարբերական թեստեր և դիտահսկման շարունակական աշխատանքներ՝ վերահսկողության միջավայրի օպերացիոն արդյունավետության գնահատման նպատակով,

- Գնահատել և արձանագրել Ընկերության քաղաքականության, ընթացակարգերի և ներքին վերահսկողության փոփոխությունները,

- Գնահատել համապատասխանությունը քաղաքականությանը և ընթացակարգերին,

- Լավ կազմակերպված և հեշտ հասկանալի եղանակով հստակ արձանագրել աշխատանքային փաստաթղթերում և հաշվետվություններում բացահայտված տվյալները,

- Իրականացնել պահանջվող այլ հարակից պարտականություններ:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ աուդիտի և հաշվապահության ոլորտում,
- Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի իբրև առավելություն,
- Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի իբրև առավելություն,
- Համակարգչային խոր գիտելիքներ (MS Office),
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու պատրաստակամություն,
- Բիզնես գործընթացների ընկալում,
- Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
- Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
- Հաղորդակցական լավ հմտություններ:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ռեզյումեները ներկայացնել “Հայփոստ” ՓԲԸ (Երևան, Սարյան 22) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hrmanager@haypost.am : «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` «Ներքին աուդիտոր»:

Դիմելու վերջնաժամկետը : 23/12/2017