Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 25-ամյակը և կազմակերպության 15-ամյակը

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 25-ամյակը և կազմակերպության 15-ամյակը

2017 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 25-ամյակը և կազմակերպության 15-ամյակը» թեմային:


Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը և ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) խորհրդանշանը:


Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունը միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա՝ ստորագրված 1992 թ.-ի մայիսի 15-ին:


Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.