Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Յուրի Հովհաննիսյան

Յուրի Հովհաննիսյան

2017 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Յուրի Հովհաննիսյան» թեմային:


Նամականիշի ձախ հատվածում պատկերված է հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, իսկ աջ հատվածում՝ Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրն, որը հայտնաբերվել է Յ. Հովհաննիսյանի կողմից և անվանվել oganesson (Og)` հայ մեծ գիտնականի պատվին:


Թողարկման օրը` 28 դեկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.