Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ. Գավաթակիրներ. Միլան

Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ. Գավաթակիրներ. Միլան

2017 թվականի դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ. Գավաթակիրներ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:


1 նամականիշով գեղաթերթիկը ունի 500 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Միլան» իտալական ֆուտբոլային թիմը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է կոլաժ Միլան քաղաքի հատվածներից, ինչպես նաև՝ Ջուզեպպե Մեացցայի անվան (նաև հայտնի է որպես «Սան Սիրո») մարզադաշտը:


Միջկոնտինենտալ գավաթը ֆուտբոլային ամենամյա առաջնություն է, որն անց է կացվել 1960-ից մինչև 2004 թվականը Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո: 2005 թվականից սկսած Միջկոնտինենտալ գավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։

«Միլան»-ը երեք անգամ հռչակվել է Միջկոնտինենտալ գավաթի հաղթող (1969, 1989 և 1990թթ.):


Թողարկման օրը` 29 դեկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 50,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 h.