Մանրամասն
Հետևել
Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Հնագիտական գտածոներ. Վիշապաքարեր

Հնագիտական գտածոներ. Վիշապաքարեր

2017 թվականի դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում «Հնագիտական գտածոներ. Վիշապաքարեր» թեմային նվիրված 2 նամականիշով գեղաթերթիկ:


160 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է վիշապաքար (մ.թ.ա. XXII-XVI դդ.), որը հատնաբերվել է Գեղամա լեռներում՝ «Սախուրակ» կոչվող վայրում, այնուհետև՝ տեղափոխվել Սարդարապատի թանգարան:


220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է վիշապաքար (մ.թ.ա. XXII-XVI դդ.), որը նույնպես հատնաբերվել է Գեղամա լեռներում՝ «Սախուրակ» կոչվող վայրում, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի Օղակաձև այգի: Գեղաթերթիկի վրա վիշապաքարերը ներկայացված են իրենց նախնական գտնվելու վայրում:


Թողարկման օրը` 29 դեկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 30,0 x 50,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 15 000 h.