Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Կրոն. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը

Կրոն. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը

2017 թվականի դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում «Կրոն. Սուրբ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1070-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:


1 նամականիշով գեղաթերթիկը ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա և աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացին (մանրանկար 1173 թ.-ին Գրիգոր Մլիճեցու պատկերազարդած «Մատյան ողբերգության» ձեռագրից), իսկ գեղաթերթիկը ներկայացնում է Նարեկավանքը (X դար, Արևմտյան Հայաստան), որտեղ Սբ. Գրիգոր Նարեկացին ստացել է իր կրթությունը, եղել է վանահայր, այնուհետև՝ վարդապետ և ապրել մինչև կյանքի վերջ: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը:


Թողարկման օրը` 29 դեկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 52,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 h.