Մանրամասն
Հետևել

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Ստեղծվել է 1970 թ.։ 

Նորություններ Նորություններ
Մրցույթ՝ «Պատկերացրե՛ք, որ Դուք ժամանակի մեջ ճանապարհորդող նամակ եք: Ի՞նչ հաղորդագրություն կցանկանայիք փոխանցել Ձեր ընթերցողներին»

Մրցույթ՝ «Պատկերացրե՛ք, որ Դուք ժամանակի մեջ ճանապարհորդող նամակ եք: Ի՞նչ հաղորդագրություն կցանկանայիք փոխանցել Ձեր ընթերցողներին»

Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/ հայտարարել է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ մինչև 15 տարեկան դպրոցականների շրջանում, որի թեման է՝ «Պատկերացրե՛ք, որ Դուք ժամանակի մեջ ճանապարհորդող նամակ եք: Ի՞նչ հաղորդագրություն կցանկանայիք փոխանցել Ձեր ընթերցողներին»:


Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը արդեն իսկ տեղեկացրել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին:


Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2018թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Նամակները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2018 թվականի ապրիլի 05-ը:


Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն 51-45-72 հեռախոսահամարով:


Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ «Հայփոստ» ՓԲԸ՝ Երևան – 0002, Սարյան 22 փ. հասցեով:


Կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա (Միջազգային հարաբերությունների գծով օգնական, ապրանքների մշակման և ուսումնասիրությունների գծով պատասխանատու)