Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Հայփոստը հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ

Հայփոստը հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ հանձնվել են ավելի քան 30 պատվոգրեր և դրամական մրցանակներ: Դեկտեմբերի ընթացքում դրամական փոխանցումների համակարգերով (Ria Money Transfer, Converse Transfer, Forsage, Sigue, STEFI և փոստային ներհանրապետական դրամական փոխանցումների համակարգ) ամենաշատ գործարքներն իրականացրած, ինչպես նաև գերազանց կատարողականությամբ և աշխատասիրությամբ աչքի ընկած աշխատողները պարգևատրվել են դրամական մրցանակներով և պատվոգրերով: Մասնակիցներն ընտրվել են Հայփոստի՝ Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված փոստային բաժանմունքներից: Տվյալ նախաձեռնության շրջանակներում պարգևատրվել են Երևանի թիվ 0041, թիվ 0020, թիվ 0029, թիվ 0033, Վաղարշապատի թիվ 01, Գյումրու թիվ 25, Նոր Գեղիի, Աբովյանի թիվ 14, Ղափանի թիվ 02, Արզականի, Վայքի թիվ 01,Մաստարայի, Սպիտակի թիվ 01, Տաշիրի թիվ 01, Գագարինի, Մարտունու թիվ 01, Քարակերտի, Գյումրու թիվ 01, Անիի թիվ 01,Գառնու, Օշականի, Գեղաշենի, Սարուխանի, Հրազդանի թիվ 05,Մեղրու թիվ 01և Ջերմուկի թիվ 03 փոստային բաժանմունքները:


«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (2)