Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
«ՀայՓոստը» հյուրընկալեց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի սաներին

«ՀայՓոստը» հյուրընկալեց ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի սաներին

Դպրոցի կազմակերպած մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում աշակերտներն ուսուցչուհի Գայանե Պետրոսյանի առաջնորդությամբ այցելեցին Սարյան 22 հասցեում տեղակայված «ՀայՓոստի» գլխամասը:


Այնտեղ նրանց ընդունեցին Մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Յանա Բալուխինան, Դասընթացների մասնագետ Էլեն Խանեյանը, Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Արշալույս Թաթուլյանը: Ուսումնական կենտրոնի աշխատասենյակներ այցից հետո հանդիպում կայացավ «ՀայՓոստի» տարբեր ստորաբաժանումների մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա էին Գործառնական, Կոմերցիոն, Գրաֆիկական դիզայնի, Ֆիլատելիայի, Ֆինանսական ծառայությունների և ՇոփԻն վարչությունների պատասխանատուները:


Այնուհետև աշակերտներն այցելեցին «ՀայՓոստի» Տեսակավորման կենտրոնը, որտեղ հնարավորություն ունեցան դիտելու փոստի և տեղական ու միջազգային փաթեթների ընդունման ու տեսակավորման ներքին գործընթացները: Ի վերջո, այցն ավարտվեց Նալբանդյան 28 հասցեում տեղակայված Ֆիլատելիստական անկյունում, որտեղ գործում է «ՀայՓոստի» միակ մասնագիտացված ֆիլատելիստական խանութը:


«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (9)