Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
ՊԵԿ-ը և «Հայփոստը» տեղայնացնում են միջազգային ստանդարտները

ՊԵԿ-ը և «Հայփոստը» տեղայնացնում են միջազգային ստանդարտները

Մաքսային և փոստային ծառայությունները սերտացնում են համագործակցությունը: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը Երևանում, «Հայփոստ» ՓԲԸ «Նորագույն տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում» անցկացվեց Համաշխարհային մաքսային կազմակերպության և Համաշխարհային փոստային միության համատեղ սեմինարը: Սեմինարը վարում էին Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետ Փաշուպատի Փանդին (PASHUPATI PANDEY) և Համաշխարհային փոստային միության փորձագետ Խավիեր Գարսիան (GARCIA JAVIER): Սեմինարն անց էր կացվում անգլերեն լեզվով՝ հայերեն համընթաց թարգմանությամբ: Սեմինարին մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի և «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցները: Սեմինարի շրջանակում փորձագետներն այցելեցին նաև «Հայփոստ» Փոստի տեսակավորման և փոխանակման կենտրոն:

Մաքսային մարմինների և փոստային ծառայության միջև համագործակցություն թեմայով հանդիպման նպատակն է նպաստել երկու կառույցների փոխգործակցությանն ու սահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացմանը: «Հայփոստի» հետ բազմամյա գործակցությունը միտված է փոստային առաքումների դեպքում ժամանակի, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կրճատմանը` միաժամանակ ապահովելով բարձր անվտանգություն և ռիսկերի աննկատ կառավարում»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանը: Ինչպես տեղեկացրել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստի» և կոմիտեի միջև տվյալներն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով են փոխանցվում. «Մենք ձգտում ենք Հայաստանում էլեկտրոնային առևտուրը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին, ինչի ուղղությամբ աշխատում ենք Համաշխարհային փոստային միության հետ»:

Միջազգային փորձագետների կողմից անցկացվող դասընթացի առանցքում էին էլեկտրոնային առևտրի միտումները, գլոբալ փոստային փոխադրման մաքսային հեռանկարները, ինչպես նաև ՀՄԿ ուղեցույցներն ու առաջարկությունները: Դիտակետում են նաև աշխատանքային գործընթացների աստիճանական ներդաշնակեցման և փոստային առաքանիների անվտանգության զննման հարցերը:

ՊԵԿ նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանի վստահեցմամբ` Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համատեղ ծրագրերը շարունակվելու են` խթանելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը:


«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (9)