Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Ֆինանսական ծառայություններ Այլ ծառայություններ
‹‹Հայփոստ›› ՓԲԸ կողմից հաճախորդներին տրամադրվող տեղեկանքների սակագներ

Հաստատված է

«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր

գործադիր տնօրենի պաշտոնակատար

Հայկ Ավագյանի

«22»հունիսի 2018թ.

թիվ 798-Լ հրամանով




2018թ հուլիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ էլեկտրոնային շտեմարաններից կամ փաստաթղթային արխիվներից հաճախորդներին տրամադրվող տեղեկանքների և/կամ տեղեկությունների համար սահմանված են հետևյալ սակագները՝ ըստ ծառայությունների տեսակների և ժամկետների:


Ծառայության տեսակ.


  • Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փոստային դրամական փոխանցումների,
  • վճարահաշվարկային համակարգերի միջոցով իրականացվող արագ դրամական փոխանցումների,
  • կանխիկից հաշիվ փոստային դրամական փոխանցումների, ներառյալ՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման, բջջային և ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետային կապի, ինչպես նաև այլ տեսակի վճարների՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների,
  • պետական գանձապետական հաշիվներին կատարվող դրամական փոխանցումների,
  • կանխիկից հաշիվ այլ դրամական փոխանցումների,
  • հաշվից կանխիկ փոստային դրամական փոխանցումների, այդ թվում՝ սոցիալական վճարների, ներառյալ՝ կենսաթոշակների, նպաստների վճարման, ինչպես նաև հաշվից կանխիկ այլ փոստային դրամական փոխանցումների վերաբերյալ:


Ժամկետներ.


1) 1-12 ամիս ժամանակատահատվածի համար պահանջվող տեղեկատվության դեպքում անկախ գործարքների քանակից՝ 1500 դրամ,

2) 13-60 ամիս ժամանակատահատվածի համար պահանջվող տեղեկատվության դեպքում անկախ գործարքների քանակից՝ 3000 դրամ,

3) 61 ամիս և ավելի ժամանակատահատվածի համար պահանջվող տեղեկատվության դեպքում անկախ գործարքների քանակից՝ 5000 դրամ,

2. «Հայփոստ» ՓԲԸ կողմից իրավաբանական անձանց տրամադրվող փոխադարձ հաշիվների տվյալների հաստատման վերաբերյալ տեղեկանքների համար սահմանել 15000 ՀՀ դրամ սակագին:

3. «Հայփոստ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ներհանրապետական փոստային առաքանիներ ուղարկելու և/կամ ստանալու, ինչպես նաև միջազգային առաքանիներ ստանալու վերաբերյալ տեղեկանքների համար սահմանված են հետևյալ սակագները՝

1) 1-6 ամիս ժամանակատահատվածի համար՝ առաքանիների քանակ * 250 դրամ, բացառությամբ հետադարձ ծանուցմամբ փոստային ծառայության պատվիրված այն հարցումների, որոնք վերաբերում են հետադարձ ծանուցումը ստանալուն,

2) 7- 24 ամիս ժամանակատահատվածի համար՝ 3000

դրամ + առաքանիների քանակ * 250 դրամ,

3) 25- 60 ամիս ժամանակատահատվածի համար՝ 5000 դրամ + առաքանիների քանակ * 250 դրամ,

4) 61 ամիս և ավելի ժամանակատահատվածի համար՝ 20000 դրամ + առաքանիների քանակ * 250 դրամ:


Սահմանված վճարները չի գանձվում, եթե արձանագրվել է ,Հայփոստ ՓԲԸ կողմից ծառայության ոչ պատշաճ մատուցում, որի համար դիմումատուն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալու հատուցում: