Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար

«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար

ՀԱՍՏԻՔԸ՝ Ներքին աուդիտոր


ՆԱԽԱՏԵՍՎԱԾԷ (ԸՆՏՐՈՒԹՅԱՆՉԱՓԱՆԻՇԸ)` Որակավորված բոլոր թեկնածուների համար


ՎԱՅՐԸ՝ Հայաստան, Երևան


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար: Ընտրված թեկնածուն պետք է իրականացնի Ընկերության աշխատանքների որակը բարձրացնելուն և կատարելագործելուն ուղղված օբյեկտիվ գնահատման և խորհրդատվության գործառույթներ: Նա պետք է օգնի Ընկերության նպատակների իրագործմանը՝ համակարգված, կազմակերպված մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ռիսկերի գնահատման, վերահսկման և կառավարման գործընթացների արդյունավետությունը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
- Ստուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը,
- Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը,
- Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում,
- Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում,

- Իրականացնել կանխիկի անակնկալ ստուգումներ,
- Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,

- Աջակցել աուդիտորական նպատակների սահմանմանը, մասնակցել աուդիտորական պլանի կազմմանը և աուդիտի արդյունավետ իրագործման նպատակով խորհրդատվություն տրամադրել ժամանակի համապատասխան կառավարման առնչությամբ,

- Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Ընկերության քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին,
- Կատարել վերահսկիչ ստուգումներ՝ շտկիչ գործողությունների առաջընթացը կամ կարգավիճակը որոշելու համար,

- Կատարել վերահսկողության պարբերական թեստեր և դիտահսկման շարունակական աշխատանքներ՝ վերահսկողության միջավայրի օպերացիոն արդյունավետության գնահատման նպատակով,

- Գնահատել և արձանագրել Ընկերության քաղաքականության, ընթացակարգերի և ներքին վերահսկողության փոփոխությունները,

- Գնահատել համապատասխանությունը քաղաքականությանը և ընթացակարգերին,

- Ուսումնասիրել ֆինանսական, հաշվապահական հաշվետվություններն ու փաստաթղթերը,

- Լավ կազմակերպված և հեշտ հասկանալի եղանակով հստակ արձանագրել աշխատանքային փաստաթղթերում և հաշվետվություններում բացահայտված տվյալները,

- Իրականացնել պահանջվող այլ հարակից պարտականություններ:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ աուդիտի և հաշվապահության ոլորտում,
- Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային խորը գիտելիքներ (MS Office),
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
- Գրավոր և բանավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու պատրաստակամություն,
- Բիզնես գործընթացների ընկալում,
- Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
- Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
- Հաղորդակցման լավ հմտություններ:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Հաստիքի պահանջներին համապատասխանող շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել [email protected] հասցեին: Թեմայի տողում անհրաժեշտ է նշել «Ներքին աուդիտոր»:



ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 09/12/2018