Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Նորություններ Նորություններ
Թեղուտ գյուղի նորաբաց փոստային բաժանմունքը

Թեղուտ գյուղի նորաբաց փոստային բաժանմունքը

Լոռու մարզի Թեղուտ գյուղում այսուհետև գործում է թիվ 1741 փոստային բաժանմունքը, որը տեղակայված է գյուղապետարանի շենքում՝ 1-ին փողոց, 9-րդ շենք հասցեում: Նոր փոստային բաժանմունքը սկսել է աշխատանքը 2018 թ. սեպտեմբերի 17-ից:


Այն բաց է երկուշաբթիից շաբաթ՝ 10:30-ից մինչև 16:00, և առաջարկում է Հայփոստի յուրաքանչյուր այլ բաժանմունքում մատուցվող բոլոր ծառայությունները:


Հայփոստ Թրասթ Մենեջմենթը շարունակում է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:


«ՀայՓոստ» ՓԲԸ

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲՎ