Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Նորություններ
Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

2018 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:


Նամականիշերն ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:



Թողարկման օրը` 06 նոյեմբերի 2018թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ. x 2






«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)