Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
Սպիտակում բացվել է նոր և ժամանակակից փոստային բաժանմունք

Սպիտակում բացվել է նոր և ժամանակակից փոստային բաժանմունք

2016 թվականի սեպտեմբերի 13-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն սկսեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքային համայնքի թիվ 1801 փոստային բաժանմունքի շինարարությունը:


Նոր փոստային բաժանմունքը գեղեցիկ և ծաղկող Սպիտակ քաղաքի վերածնունդի խորհրդանիշն է: ՀայՓոստի ձեռնարկած նախագիծը՝ 68 708 000 ՀՀ դրամի ներդրմամբ, ոչ միայն խորհրդանշում է 1988 թվականի սոսկալի երկրաշարժից ամբողջովին քանդված քաղաքի վերակառուցումը, այլև ներկայացնում է Հայաստանի և գալիք սերունդների հետևողական առաջընթացին միտված միացյալ ջանքերը:


Լիովին նորակառույց և արդիական նորագույն չափանիշերին համապատասխանող բաժանմունքն ապահովված է անվտանգության և համակարգչային համակարգերով:

Նախագծված հողակտորը տեղակայված է Ս. Ավետիսյան, 307 հասցեում և ունի ընդհանուր 399,6 մ2 մակերես: Շինությունը միհարկանի միաձույլ կառույց է՝ երկաթբետոնե հիմնակմախքով: Այն ընդգրկում է հաճախորդների սպասարկման սրահ, միջանցք, սանհանգույց, մեկ աշխատասենյակ, արխիվի սենյակ և չհրկիզվող պահարանի սենյակ: Բացի այդ՝ ՀայՓոստի ղեկավարության որոշմամբ բաժանմունքի հարակից մասում կատարվել են բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, այդ թվում՝ այնտեղ գտնվող հուշարձանի տարածքում:


Թիվ 1801 փոստային բաժանմունքը բացվել է և անցել շահագործման 2017 թվականի դեկտեմբերի 18-ին. այն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09.00-ից 18.00-ը, և շաբաթ օրերին՝ 10.00-ից 16.00-ը:


Ինչպես հայտնել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության Կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, սա քաղաքի համար նախատեսված հավակնոտ ծրագրի առաջին քայլն է. «Մենք ծրագրում ենք ՀայՓոստի նոր հյուսիսային լոգիստիկայի կենտրոն կառուցել Սպիտակ քաղաքում՝ Շիրակի և Լոռու մարզերը սպասարկելու համար: Մենք խորապես շնորհակալ ենք Սպիտակ համայնքի ներգրավվածության և աջակցության համար և հավատացած ենք, որ միահամուռ ջանքերով կկարողանանք շարունակել առավել հզոր Հայաստանի զարգացումը»:


«ՀայՓոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)