
2019 թվականի փետրվարի 18-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը` իր ստեղծագործությունների և ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
Թողարկման օրը` 18 փետրվարի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հ.