Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է նպատակասլաց, ակտիվ երիտասարդների՝ Մարդկային Ռեսուրսների վարչությունում ուսումնառության ծրագրին մասնակցելու համար:

«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է նպատակասլաց, ակտիվ երիտասարդների՝ Մարդկային Ռեսուրսների վարչությունում ուսումնառության ծրագրին մասնակցելու համար:

Հաստիքը`ՄՌ ուսումնառու


Վայրը`Հայաստան՝ Երևան


Աշխատանքի նկարագրությունը` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է նպատակասլաց, ակտիվ երիտասարդների՝ Մարդկային Ռեսուրսների վարչությունում ուսումնառության ծրագրին մասնակցելու համար: Ուսումնառության արդյունքներով պայմանավորված՝ ուսումնառուն հնարավորություն կունենա դիտարկվելու որպես հիմնական աշխատակից՝ թափուր աշխատատեղի առկայության դեպքում:


Աշխատանքային պարտականությունները`


-Մասնակցել ընկերության աշխատակիցների փաստաթղթերի ձևավորման , պատրաստման, ստուգման և պատշաճ պահպանման (աշխատակիցների անձնական գործեր, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և դիմումի ձևեր) գործընթացին:

-Իրականացնել Մարդկային Ռեսուրսների ոլորտին առնչվող գործընթացները,

-Ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով կատարել անմիջական ղեկավարի կամ ղեկավարության՝ վերը նշված առաջադրանքների կամ ընդհանրապես վարչական ոլորտի հետ ուղղակի կամ անուղղակիորեն առնչվող հանձնարարականները,

-Իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթներ:


Ներկայացվողպահանջները`

-Բարձրագույն կրթություն

-Նախաձեռնող, դինամիկ և արագ սովորող անձնավորություն,

-Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

-Համակարգչային ծրագրերի իմացություն:


Դիմելու կարգը` Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել [email protected] էլ. հասցեին: «Թեմա» դաշտում խնդրում ենք նշել հաստիքը` «ՄՌ ուսումնառու»:


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 10/05/2019