Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Կրտսեր ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

 «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Կրտսեր ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

ՀԱՍՏԻՔԸ` Կրտսեր ներքին աուդիտոր


ՆԱԽԱՏԵՍՎԱԾԷ (ԸՆՏՐՈՒԹՅԱՆՉԱՓԱՆԻՇԸ)` Որակավորված բոլոր թեկնածուների համար:


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ` «Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց անձնավորության՝ Կրտսեր ներքին աուդիտորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Մասնակցել աուդիտորական ծրագրերի նախապատրաստմանն ու թարմացմանը,
- Ստուգել ներքին վերահսկողության նախագծման, իրականացման աշխատանքներն ու գործնական արդյունավետությունը,
- Աջակցել աշխատանքային գործընթացների բարելավմանն ուղղված համապատասխան խորհրդատվությանը,
- Մասնակցել աուդիտորական առաջադրանքներին փոստային մասնաճյուղերում, բաժանմունքներում և գլխամասային գրասենյակում,
- Աջակցել ավագ գործընկերներին աուդիտորական հաշվետվությունների մշակման գործում,

-Մասնակցել Ընկերության վերահսկողության մեխանիզմների խթանիչ հետազոտություններին, ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը, ընթացակարգերի և համակարգերի արդյունավետության գնահատմանը,

- Հետևել օրենքներին, կանոններին, աշխատակարգերին, Խորհրդի քաղաքականությանը, ինչպես նաև հետազոտությունների գծով ոլորտի լավագույն փորձին ու հաշվապահական ընդհանուր ընդունված սկզբունքներին:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Փորձն աուդիտի և հաշվապահության ոլորտում կդիտվի իբրև առավելություն,
- Հաշվապահական հաշվառման և ՖՀՄՍ իմացությունը կդիտվի իբրև առավելություն,
- Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայում գրանցումը կդիտվի իբրև առավելություն,
- Համակարգչային խոր գիտելիքներ (MS Excel և MS Word),
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ) լավ իմացությունը ցանկալի է,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հայաստանի մարզեր հաճախ ճանապարհորդելու հնարավորություն,
- Բիզնես գործընթացների ընկալում,
- Վերլուծական հմտություններ, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և ճշտակատարություն,
- Լարված պայմաններում աշխատելու և խիստ ժամկետներ պահպանելու ունակություն,
- Հաղորդակցական լավ հմտություններ:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ` Հայտարարության պահանջներին համապատասխանող շահագրգռված բոլոր թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել [email protected] հասցեին: Թեմայի տողում անհրաժեշտ է նշել «Կրտսեր ներքին աուդիտոր»:



ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 10/05/2019