Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային

2019 թվականի մայիսի 6-ին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հրշեջներ» թեմային:


330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Նամականիշի վրա պատկերված են հրշեջներ՝ կրակի դեմ պայքար մղելու պահին, իսկ նամականիշի խորապատկերին ներկայացված է հրշեջ մեքենա: Նամականիշը ձևավորված է գեղարվեստական ոճով՝ կապույտ և դեղին հակադիր գույների համադրությամբ՝ խորհրդանշելով ջրի և կրակի պայքարը:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար հյուրերի ներկայությամբ:



Թողարկման օրը` 06 մայիսի 2019թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.










«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)