Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Նոր նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային

2019 թվականի մայիսի 21-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2019. Ազգային թռչուններ» թեմային:


Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են Եվրոպայի փոստային օպերատորների սերտ համագործակցությանը՝ հաշվի առնելով ֆիլատելիայի խթանումը և ընդգծելով եվրոպական երկրների ընդհանուր արմատները, մշակույթը, պատմությունը և նպատակները:


Նամականիշը նաև ընդգրկված է «EUROPA» նամականիշերի ամենամյա մրցույթում, որը բաց է հանրային քվեարկության համար սույն թվականի մայիսի 9-ից մինչև սեպտեմբերի 9-ը: Հայաստանի նամականիշի օգտին հնարավոր է քվեարկել հետևյալ հղումով՝ https://www.posteurop.org/europa2019


Նամականիշի անվանական արժեքն է 350 ՀՀ դրամ: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:


Նամականիշը ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:


Թողարկման օրը` 21 մայիսի 2019թ.

Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.





«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ