Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Կարիերա
«Հայփոստ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և նպատակասլաց թեկնածուի՝ Նախագծերի կառավարման ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար:

«Հայփոստ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և նպատակասլաց թեկնածուի՝ Նախագծերի  կառավարման ղեկավարի հաստիքը զբաղեցնելու համար:

ՀԱՍՏԻՔԸ՝ Նախագծերի կառավարման ղեկավար


Հիմնական պարտականություններ

  • Կրել պատասխանատվություն նախագծերի կառավարման գործընթացների, ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ ապահովելով նախագծերի կառավարման համընդհանուր մոտեցման ներդնումը և գործընթացի բոլոր տարրերի բարելավումը
  • Աջակցել նախագծերի համար ռեսուրսների հայթայթման և պլանավորման գործընթացում, լուծել տարբեր նախագծերի միջև ռեսուրսների բաշխման հարցերը
  • Իրականացնել նախագծերի կատարողականի, հիմնական փուլերի, սահմանված թիրախային ցուցանիշների ապահովման մոնիթորինգ, ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ նախագծերի պորտֆելի վերաբերյալ
  • Ապահովել նախագծերի կառավարման չափանիշների և ընթացակարգերի պահպանումը
  • Անհրաժեշտության դեպքում խնդիրներ սահմանել ստորաբաժանման ղեկավարների և նրանց թիմերի համար՝ ապահովելու համար նրանց կողմից նախագծի բոլոր մանրամասների ընկալումը և իրականացման պատշաճ պլանավորումն ու կառավարումը
  • Մասնակցել նախագծերի կառավարումն ստուգելու գործընթացին՝ ապահովելու համար համապատասխանությունը կազմակերպության չափանիշներին և ընթացակարգերին
  • Ապահովել սեղմ ժամկետներում ծրագրերի իրականացմանը և տիրապետել համապատասխան փոփոխություններին
  • Կատարել տրված հանձնարարականների պլանավորում, համակարգում, փոխկապակցված արդյունքների, ռեսուրսների և նախագծերի իրականացում
  • Իրականացնել ժամանակի կառավարման և մոնիտորինգի վերահսկողություն
  • Իրականացնել ռիսկերի վերլուծություն

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում) կառավարման, տնտեսագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
  • Առնվազն 5 տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում տեղական, միջազգային կամ համաշխարհային կազմակերպությունում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն, իսպաներենի իմացույթյունը կդիտվի որպես առավելություն
  • Վերլուծական ուժեղ հմտություններ
  • Կազմակերպչական և առաջնորդի ուժեղ հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցական ուժեղ հմտություններ
  • Նպատակասլացություն, նորարարության հակում


Դիմելու ընթացակարգը՝ Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները (resume, CV) ուղարկել էլեկտրոնային հասցեի միջոցով` [email protected];


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 22.06.2019