Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նամականիշեր Նամականիշեր և փոստային արտադրանք
Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը

Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը

2019 թվականի մայիսի 23-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային:


Նամականիշի վրա պատկերված է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդին (1869-1948թթ.): Նամականիշը ամբողջությամբ ձևավորված է գեղարվեստական ոճով, իսկ Մահաթմա Գանդիի կերպարը ներկայացված է եթերային գույներով՝ խորհրդանշելով իր «ո՛չ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը և խաղաղասիրության գաղափարները:


Գանդիի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: «Մահաթմա» թարգմանաբար նշանակում է «Մեծ հոգի»: Գանդին ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայր։ Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանում նշվում է իբրև «Գանդի Ջայանտի» ազգային տոն, իսկ աշխարհում՝ «Ո՛չ բռնությանը» միջազգային օր։




Թողարկման օրը` 23 մայիսի 2019թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ.

Ֆոտոալբոմ (2)