Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային

2019 թվականի մայիսի 23-ին Հայ-Հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային:


650 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Նամականիշի վրա պատկերված է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդին (1869-1948թթ.): Նամականիշը ամբողջությամբ ձևավորված է գեղարվեստական ոճով, իսկ Մահաթմա Գանդիի կերպարը ներկայացված է եթերային գույներով՝ խորհրդանշելով իր «ո՛չ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը և խաղաղասիրության գաղափարները:


Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Գանդիի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: «Մահաթմա» թարգմանաբար նշանակում է «Մեծ հոգի»: Գանդին ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայր։ Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանում նշվում է իբրև «Գանդի Ջայանտի» ազգային տոն, իսկ աշխարհում՝ «Ո՛չ բռնությանը» միջազգային օր։



Թողարկման օրը` 23 մայիսի 2019թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ.






Ֆոտոալբոմ (2)