Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀայՓոստ» ՓԲԸ կողմից «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով1 նամականիշի և «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով 1 նամականիշով գեղաթերթիկի նախագծման (դիզայնի մշակման)աշխատանքների ձեռքբերման մրցույթ անցկացնելու մասին:


Հայաստանի Հանրապետության ազգային օպերատոր «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով 1 նամականիշի և «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով1 նամականիշով գեղաթերթիկի նախագծման (դիզայնի պատրաստման) մրցույթ:

Մրցույթի աշխատանքների գնահատումը և հաղթողի ընտրությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կողմից` Նախարարին կից գործող Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով Փոստային կապի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի գ/ և դ/ ենթակետերը:

Ցանկացած անձ կարող է մասնակցել սույն հայտարարությամբ կազմակերպվող մրցույթին:

Մասնակիցներն իրենց կողմից պատրաստված աշխատանքները ներկայացնում են հետևյալ հասցեով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, ք. Երևան, Սարյան 22, 4-րդ հարկ, Գնումների վարչություն` մինչև 2019 թվականի հունիսի 21-ը, ժամը 17:00:

Աշխատանքների ներկայացման, գնահատման և հաղթողին որոշման ընթացակարգը սահմանվում է «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի հրամանով հաստատված «Հայկական նամականիշերի և փոստային վճարման այլ նիշերի նախագծման (դիզայնի մշակման) աշխատանքների ձեռք բերման մրցույթի անցկացման» կարգով (այսուհետ` Կարգ):

Մասնակիցները կարող են «Հայկական նամականիշերի և փոստային վճարման այլ նիշերի նախագծման (դիզայնի մշակման) աշխատանքների ձեռք բերման մրցույթի անցկացման Կարգ»-ին ծանոթանալ այցելելով «ՀայՓոստ» ՓԲԸ ինտերնետային կայք, կամ փաստաթղթային տարբերակով նշված կարգն ստանալ «ՀայՓոստ» ՓԲԸ գնումների վարչությունից (ք. Երևան, Սարյան 22, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն):

Մրցույթի անցկացման, աշխատանքների ներկայացման, գնահատման, հաղթողին որոշման, ինչպես նաև ցանկացած կարգի պարզաբանումների համար Մասնակիցները կարող են դիմել «ՀայՓոստ» ՓԲԸ գնումների վարչություն գրավոր կարգով կամ զանգահարել 514-544 հեռախոսահամարով: Գրավոր պարզաբանումները տրամադրվում են գրավոր դիմում ստանալուց հետո 1-օրյա ժամկետում: Պարզաբանման դիմումները կարող են ներկայացվել ոչ ուշ, քան մրցույթի աշխատանքների ներկայացման համար սահմանված վերջնաժամկետից 5 օր առաջ:

Մրցույթն անցկացվելու է հետևյալ երկու չափաբաժիններով`

  1. «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով 1-ին նամականիշ,
  2. «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով 1 նամականիշով գեղաթերթիկ:


Յուրաքանչյուր չափաբաժին գնահատվելու է Կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:


Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը կվճարվի հետևյալ առավելագույն չափերով`

  1. «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմայով 1-ին նամականիշի համար 180 000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, առանց հարկերի,
  2. «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով 1 նամականիշով գեղաթերթիկի համար 180 000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, առանց հարկերի: