Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Մեկ նոր փոստային բացիկ՝ նվիրված «Միջազգային. «Արարատ-Անտիտեռոր-2019»» թեմային

Մեկ նոր փոստային բացիկ՝ նվիրված «Միջազգային. «Արարատ-Անտիտեռոր-2019»» թեմային

2019 թվականի սեպտեմբերի 25-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց 1 նամականիշով երկկողմանի փոստային բացիկ՝ նվիրված «Միջազգային. «Արարատ-Անտիտեռոր-2019»» թեմային:


Փոստային բացիկը տպագրված է Հայաստանի “Ասողիկ” տպագրատանը՝ 500 տպաքանակով: Փոստային բացիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:


Փոստային բացիկի նամականիշին պատկերված է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի զինանշանը, իսկ բացիկի ներքևի ձախ անկյունում տեղադրված է «ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՎԱՔ» գրառումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:


Բացիկի դարձերեսին ներկայացված են Հակաահաբեկչական կենտրոնի մասնակից պետությունների դրոշները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության զինանշանը, «ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ «ԱՐԱՐԱՏ-ԱՆՏԻՏԵՌՈՐ-2019» ՀԱՄԱՏԵՂ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔ» գրառումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: Բացիկի կենտրոնական հատվածում պատկերված են Արարատ լեռը և Սասունցի Դավթի արձանը:


Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 25 սեպտեմբերի 2019թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը`150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 500 հ.







«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ֆոտոալբոմ (4)