Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Զգուշացում


Հարգելի հաճախորդներ, «Հայփոստ» ՓԲԸ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ:


Հայտնում ենք, որ նման ակցիա «Հայփոստ» ՓԲԸ չի իրականացնում, սույնով անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել, միևնույն ժամանակ օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ ապրանքային նշանը: «Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ոստիկանությանը՝ փաստի վերաբերյալ անհրաժեշտ ուսումասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու խնդրանքով:


Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես մեր պաշտոնական էջերով։


Շնորհակալություն։