Մանրամասն
Հետևել

Հայրավանք, Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի ափին։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայփոստ» ՓԲԸ ընկերության կողմից վճարային տերմինալի մետաղյա իրանի ձեռքբերման մրցույթ


  1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է «Հայփոստ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Պատվիրատու) Գլխավոր գործադիր տնօրենի հրամանով ձևավավորված մրցույթի հանձնաժողովի 01.10.2019թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
  2. Մրցույթի ծածկագիրը՝ ՀՓ-ՎՏՄԻՁԲ10/19
  3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք.Երևան, Սարյան 22 հասցեն:
  4. Պատվիրատուն հայտարարում է ««Հայփոստ»ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ով սահմանված մրցույթի ընթացակարգ՝ վճարային տերմինալի մետաղյա իրանի ձեռքբերման նպատակով:
  5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայամանգիր(այսուհետ՝ Պայմանագիր), որի նախագիծը կցված կլինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
  6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածն է:
  7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին:Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
  8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը՝ ժամը 11:00-ն (14.10.2019):Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հյատարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 11.00-ն:
  9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր:Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու:Մրցույթի հրավերը հրապարակված կլինի «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Նորություններ» բաժնում:«Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am: Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105000 ՀՀ դրամ վճար:Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
  10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
  11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
  12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:
  13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ-ի ք.Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 5-րդ հարկ, Գնումների վարչություն:
  14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով:


«Հայփոստ»ՓԲԸ