Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
2019 թ-ի «Եվրոպա» նամականիշների ամենամյա մրցույթում «Հայփոստ» ՓԲԸ-ն պարգևատրվել է ոսկե մեդալով:

2019 թ-ի «Եվրոպա» նամականիշների ամենամյա մրցույթում «Հայփոստ» ՓԲԸ-ն  պարգևատրվել է ոսկե մեդալով:
2019 թ-ի հոկտեմբերի 10-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն՝Հայաստանի ազգային փոստային օպերատորը, պարգևատրվեց ոսկե մեդալով հանրային քվեարկության միջոցով <<Եվրոպա>> նամականիշների առցանց մրցույթում, որին հաջորդում են Թուրքիշ Փոստ ՓՏՏ (Թուրքիա՝ արծաթ) և Փոստի Գրուպ Քորփորեյշն ( Ֆինլանդիա՝բրոնզ):

Միջոցառումն տեղի ունեցավ Ջերսիյում՝ Ռեդիսոն Բլյու հյուրանոցում, հոկտեմբերի 9-11-ը Փոստեվրոպայի միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում և հյուրընկալեց ավելի քան 150 փոստային ոլորտի պրոֆեսիոնալների մոտ 52 Եվրոպական երկրների փոստային ներկայացուցչություններից:

Առցանց մրցույթն, որն իր մեջ ներառում եր ընտրողներ ամբողջ աշխարհից, պաշտոնապես մեկնարկել է մայիսի 9-ից սեպտեմբերի 9-ը: Հատկանշական է, որ այս տարվա մրցույթի թեման <<Ազգային թռչյուններ>>-ն էր և ուղղված էր բնության պահպանության վերբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Հայաստանն մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:

Միաժամանակ, ժյուրին, որը կազմված էր վեց ֆիլատելիստական փորձագետներից, որոնք մասնակցեցին <<Եվրոպա>>-ի ժյուրիի մրցույթին, միաձայն հայտարարեցին այս տարվա <<Եվրոպա>> նամականիշ մրցույթի Ժյուրիի մրցանակի հաղթող՝ Pošta Slovenije-ին (Սլովենիա):

Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը:



«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ


Ֆոտոալբոմ (3)