Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

Մեկ նոր փոստային նամականիշ՝ նվիրված 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին

2019 թվականի հոկտեմբերի 16-ին մարվեց և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Չո Լա Աուն» թեմային:


Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 հատ տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:


Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:


Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր, ականավոր իրավապաշտպան Չո Լա Աունը, ով անձնազոհ պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների վերականգնման համար:


Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը, «Հայփոստ»-ի Գործադիր խորհրդի անդամ Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:



Թողարկման օրը` 16 հոկտեմբերի 2019թ.

Դիզայնը՝ Ալլա Մինգալյովա

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 50,0 x 50,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 12 000 հ.





«Հայփոստ» ՓԲԸ

Ֆոտոալբոմ (1)