Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայփոստ» Փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՓ-ԱԱՁԲ-03/20 ծածկագրով կազմակերպվող մրցույթի





1. Սույն հայտարարությունը հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:

2. Մրցույթի ծածկագիրն է` ՀՓ-ԱԱՁԲ-03/20:

3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երևան, Սարյան 22 հասցեն:

4. Պատվիրատուն հայտարարում է ‹‹«Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ով սահմանված մրցույթի ընթացակարգ` ամառային անվադողերի, շարժիչի յուղի և պահեստամասերի ձեռքբերման նպատակով:

5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր):

6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պատշաճ մատակարարումն է:

7. Ցանկացած անձ, կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:

8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը (06.04.2020թ) ժամը 16:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվա ժամը 16:00-ն:

9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է Մրցույթի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Նորությունների» բաժնում: «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:
Անգլերեն և ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:

12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:

13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:

14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով:



«Հայփոստ» ՓԲԸ