Մանրամասն
Հետևել
Նորություններ Նորություններ
Ընտանեկան նպաստի, Սոցիալական նպաստի, Միանվագ դրամական օգնության և Ավանդի փոխհատուցման վճարման գործընթացը կսկսվի մայիսի 22-ից

Ընտանեկան նպաստի, Սոցիալական նպաստի, Միանվագ դրամական օգնության և Ավանդի փոխհատուցման  վճարման գործընթացը կսկսվի մայիսի 22-ից

Փոստային բաժանմունքները մայիս ամսվա Ընտանեկան նպաստի, Սոցիալական նպաստի , Միանվագ դրամական օգնության և Ավանդի փոխհատուցման վճարումները կիրականացնեն մայիսի 22-ից մինչև 31-ը ներառյալ:


Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մայիս ամսվա նպաստների վճարումներն անհրաժեշտ է իրականացնել նախկին կարգով, ըստ որի` նպաստը վճարվում է նպաստառուին վճարման ցուցակում նշված հասցե առաքելու միջոցով կամ, նպաստառուի ցանկությամբ, կարող է վճարվել փոստային բաժանմունքում՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: