COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետական մարմինների միջոցները

Հայփոստի նոր «Հիբրիդ փոստ» ծառայությունը կխնայի պետական մարմինների միջոցները

«Հայփոստ» ընկերությունը պետական մի շարք մարմինների հետ համատեղ ներդրել է «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգը, որի առաջին գործարկումը եղավ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Հիբրիդ փոստ համակարգը համատեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և, ամենակարևորը, ծախսերի օպտիմալացում ու ռեսուրսների խնայողություն:


Ինչպես է աշխատում նոր Հիբրիդ փոստ ծառայությունը:


Նամակը էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է Հայփոստ, որտեղ այն տպվում և ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը՝ օպտիմալացնելով նամակն ուղարկող պետական գերատեսչության ծախսը: Մեկ օրում սարքավորումը թողարկում է շուրջ 10 000 նամակ: Գործընթացն իրականացվում է Փոստի փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեղամասում, որը հագեցած է տեսահսկման համակարգով: Ծառայությունն իրականացվում է կատարյալ գաղտնիություն ապահովմամբ:


«Հայփոստ» ընկերությունը նախատեսում է նմանատիպ տեսակավորման կենտրոններ գործարկել նաև մարզերում, ինչը թույլ կտա կոնկրետ մարզ հասցեագրված էլեկտրոնային նամակը թղթային տարբերակի վերածել հենց տվյալ մարզում՝ դարձյալ խնայելով մայրաքաղաքից մարզ թղթային նամակ առաքելու ժամանակը: Անդրադառնալով ծառայության առավելություններին՝ «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Համակարգի ներդրումը մեր ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գլոբալ գործընթացի մի մասն է: Մեր գլխավոր նպատակը եղել է պետական գերատեսչությունների համար աշխատանքի ավտոմատացումն ու ֆինանսական ծախսերի օպտիմալացումը, օպերատիվության ապահովումը: Եթե նախկինում Երևան քաղաքում գործընթացը տևում էր 4-5 օր, ապա Հիբրիդ փոստի միջոցով այն կրճատվում է՝ դառնալով 1 օր, իսկ մարզերում՝ 7 օրվա փոխարեն կդառնա 4 օր»:


Հիբրիդ փոստ ծառայության օգտատերերը անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին, ինչպես նաև՝ օպերատիվ տեղեկություն ստանալ հանձնման/ անհաջող հանձնման վերաբերյալ:

Ֆոտոալբոմ (4)