Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նորություններ Նորություններ
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի օգոստոսի 5-ից

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի օգոստոսի 5-ից

Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կիրականացնեն օգոստոսի 5-ից մինչև 20-ը ներառյալ:


Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հանրապետությունում օգոստոսի 5-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Բոլոր այն դեպքերում, երբ նպաստի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի նպաստառուի հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: