Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Նորություններ Նորություններ
Հայփոստը թողարկել է նոր նամականիշ` նվիրված Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությանը

Հայփոստը թողարկել է նոր նամականիշ` նվիրված Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությանը

Հայփոստ ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային:


Նամականիշի վրա պատկերված է Սինգապուրում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատային մասը, ներկայացված են հայերենով և անգլերենով գրառումներ. «Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» և «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցի»:


Սինգապուրի քրիստոնեական առաջին եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը Սինգապուրի ամենահին շինություններից է. կառուցվել է 1835 թվականին, օծվել է 1936 թվականին: Եկեղեցին նախագծել և կառուցել է իռլանդացի հայտնի ճարտարապետ Ջորջ Քոլմանը, և այն համարվում է իր ամենահայտնի ստեղծագործությունը: Եկեղեցու շուրջ տրոպիկական խնամված այգի է՝ փոքր գերեզմանատնով, որտեղ ամփոփված են ХIХ և ХХ դարերի Սինգապուրի հայտնի հայերի աճյունները:


Թողարկման օրը` 17 սեպտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 h.