COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նորատուսի գերեզմանատուն, հայկական միջնադարյան գերեզմանոց Նորատուս գյուղի հարավարևելյան մասում։ Խաչքարերը թվագրվում են 9-17(18)-րդ դարերին։ Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, խաչքարների ամենամեծ համալիրն է։

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայփոստ ՓԲԸ-ի կողմից վճարային ծառայությունների գովազդային արշավի ստեղծագործական կոնցեպտի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով նախաորակավորման ընթացակարգ


  1. Պատվիրատուն հայտարարում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ Գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված նախաորակավորման ընթացակարգ` վճարային ծառայությունների գովազդային արշավի ստեղծագործական կոնցեպտի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

  2. Սույն հայտարարության տեքստը հաստատված է «Հայփոստ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Պատվիրատու) Գլխավոր գործադիր տնօրենի հրամանով ձևավորված մրցույթի հանձնաժողովի 18.09.2020թ-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:

  3. Մրցույթի ծածկագիրն է՝ ՀՓ- ԳԱՍԿՄԾՁԲ-09/20։

  4. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր)։

  5. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պատշաճ կատարումն է:

  6. Ցանկացած անձ կարող է մասնակցել նախաորակավորման ընթացակարգին: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի սահմանափակումները ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով և սույն հայտարարությանը կից տրամադրվող նախաորակավորման ընթացակարգի հրավերով:

  7. Հնարավոր մասնակիցները կարող են նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու նախաորակավորման հայտ ներկայացնել մինչև սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, 05.10.2020թ-ին` ժամը 15:00-ն: Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա նախաորակավորման ընթացակարգի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 15:00-ն:

  8. Նախաորակավորման ընթացակարգի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին և մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է նախաորակավորման ընթացակարգի հայտ ներկայացնել առանց հրավեր ստանալու: Նախաորակավորման ընթացակարգի հրավերը հրապարակված կլինի ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի ‹‹Նորությունների›› բաժնում: ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է www.haypost.am:

  9. Անգլերեն և ռուսերեն լեզուներով նախաորակավորման ընթացակարգի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:

  10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:

  11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան և հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:

  12. Նախաորակավորման ընթացակարգի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև նախաորակավորման ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են ‹‹Հայփոստ›› ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգում և սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:

  13. Նախաորակավորման ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ‹‹Հայփոստ›› ՓԲԸ ք. Երևան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, Գնումների վարչություն:

  14. Նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով: