COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը» թեմային

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը» թեմային

2020 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը» թեմային:


Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ավստրո-հունգարացի նկարիչ Ալոիս Կոլբի «Բեթհովեն» փորագրությունը (օֆորտը), որը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիային:


Գեղաթերթիկի վրա պատկերված են ավստրիացի քանդակագործ Ջոզեֆ Դանիել Բյոմի «Բեթհովենը զբոսանքի ժամանակ» նկարները, ինչպես նաև՝ այն տունը, որտեղ ապրում էր Բեթհովենը:


Թողարկման օրը` 28 դեկտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 26,0 x 40,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 84,0 x 84,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.