COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի համաքաղաքացիներ, օրերս Հայփոստ ընկերությունն ահազանգեր է ստացել առ այն, որ որոշ անհայտ անձինք, կապ հաստատելով հայկական տիրույթում գործող հայտարարությունների կայքում հայտարարություններ տեղադրած որոշ օգտատերերի հետ, նրանց Հայփոստի անունից տրամադրել են հղում, որի միջոցով պետք է իբրև թե գումարի փոխանցում կատարվի:


Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մատուցում նմանատիպ ծառայություն, և տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:


Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել և դիմել իրավապահ մարմիններին։


«Հայփոստ» ՓԲԸ