COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Մրցույթ՝ «Գրի՛ր նամակ ընտանիքիդ անդամին COVID-19 համավարակի քո փորձի մասին»

Մրցույթ՝ «Գրի՛ր նամակ ընտանիքիդ անդամին COVID-19 համավարակի քո փորձի մասին»

Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/ հայտարարել է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ մինչև 15 տարեկան դպրոցականների շրջանում, որի թեման է՝ «Գրի՛ր նամակ ընտանիքիդ անդամին COVID-19 համավարակի քո փորձի մասին»:


Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արդեն իսկ տեղեկացրել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին:


Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2021թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Նամակները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2021 թվականի ապրիլի 23-ը:


Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն 514-572 հեռախոսահամարով:


Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ «Հայփոստ» ՓԲԸ՝ Երևան-0002, Սարյան 22 փ. հասցեով:


Կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա (Ապրանքների զարգացման և հաղորդակցման գծով պատասխանատու)