COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Նվիրաբերել

Նորություններ Նորություններ
Այսօր հաճախորդների միջազգային օրն է

Այսօր հաճախորդների միջազգային օրն է

Հայփոստ ընկերությունը միանում է Հաճախորդների միջազգային օրվան: Հաճախորդների միջազգային օրվա առթիվ Հայփոստ ընկերության ղեկավար անձնակազմի ավելի քան 130 աշխատակից այցելում են ողջ Հայաստանի տարածքում գտնվող 65-ից ավել փոստային բաժանմունք, շնորհավորում և շնորհակալություն հայտնում հաճախորդներին:

Հայփոստ ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներն օրվա խորհրդով զրուցում են հաճախորդների հետ, լսում վերջիններիս առաջարկները, ծանոթանում առկա խնդիրներին, առաջարկում են լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ:

Հայփոստում տոնական մթնոլորտը նաև տարածվում է ֆիզիկական և իրավաբանական հաճախորդներին ուղարկվող շնորհավորական բազմաթիվ նամակների, կազմակերպության ամենալոյալ հաճախորդներին շնորհավորական զանգերի, ինչպես նաև կազմակերպության թվային բոլոր հարթակների միջոցով։

«Հայփոստն այս տարի առաջին անգամ նշում է Հաճախորդների միջազգային օրը: Հայփոստ Թիմի անունից շնորհավորում եմ մեր սիրելի հաճախորդներին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում, որ նրանք մեզ հետ են: Հայփոստն առաջնորդվում է հաճախորդամետ նոր ռազմավարությունով, որով վստահեցնում ենք՝ անելու ենք առավելագույնը ծառայությունների և սպասարկման որակի բարելավման համար»,- նշում է Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ինչպես նշում է Հայփոստ ՓԲԸ Հաճախորդի ռազմավարության և փորձառության գծով Գլխավոր տնօրենի խորհրդական և Հաճախորդի փորձառության տնօրեն Շուշանիկ Ղալթախչյանը, - «Անհերքելի փաստ է, որ հաճախորդի ճիշտ փորձառության հիման վրա կառավարվող ընկերությունները լավագույններն են աշխարհում՝ թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների և թե՛ բաժնետերերի աչքերում։ Եվ այսօր արդեն նոր հաճախորդակենտրոն ռազմավարության շնորհիվ մենք վստահ քայլեր ենք անում՝ Հայփոստը դարձնելու հայկական շուկայի լավագույն ընկերություններից մեկը»:

Միջոցառման նպատակն է հաճախորդների փորձառության բարելավումը, ինչպես նաև հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը՝ մեր հաճախորդների համար ավելի հարմար և հասանելի դարձնելը, ինչն էլ կնպաստի հաճախորդների գոհունակության մակարդակի բարձրացմանը:

Ֆոտոալբոմ (7)